Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ozon-ի պահեստները հարձակման են ենթարկվել Իրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The Telegraph Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը.  ՆԳ նախարար 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով

Ozon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphԱնհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը.  ՆԳ նախարար2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր
Քաղաքականություն

Դատարկ-դատարկ թող չխոսեն, Աբու Դաբիի թագաժառանգը ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան, «Զվարթնոցում» ստուգեք. Գագիկ Ծառուկյան

 

Աբու Դաբիի թագաժառանգն ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում կարող եք ստուգել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկմանը, թե որևէ շեյխ Հայաստան չի ժամանել, այլ եղել է նրա ներկայացուցիչ: Այդ մասին գրառումներ են տարածում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացան:

Հայկ Մարությանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ներդրողներին ասել է՝ կարող են ցանկացած դիմումով ներկայանալ, սակայն, ըստ նրա, մինչև օրս ոչ մի գրավոր դիմում չեն ստացել։ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը»,- ասաց նա։

Պատասխանելով Մարությանի դիտարկմանը, թե տեղեկությանը չի տիրապետում, Ծառուկյանը լրագրողներին փաստաթուղթ ցույց տվեց, որը վերաբերում էր հյուրանոցի կառուցմանը և ս.թ. ապրիլի 19-ին ստորագրված էր Հայկ Մարությանի կողմից. «Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես, և երեկ ես կառավարչին հանձնարարել եմ, նա թուղթը ներկայացրել է, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենքն չէ և հիշի իր խոստումները քարոզարշավի ժամանակ»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ անձնական ոչինչ չունի, սակայն երբ խոսակցություն է լինում ներդրումների մասին, պետք է ներդրողներին հնարավորություն տալ, որ ներդրումներ կատարեն. «Իմ ասածը դա է, թե չէ թղթեր ցույց տալ, որ Տարոնը ստորագրել է, Ծառուկյանը չի տիրապետում, դա ինքը չի տիրապետում, իր ստորագրությունն է: Թող հեռուստացույցը միացնի, իր խոստումները երևանցիներին նայի, որ դոշ ծեծելով ասում էր, թող ինքը նայի, թող խոստումներն իրականացնի, մենք էլ ուզում ենք աջակից լինել, ոչ թե խանգարել: Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ ասում են՝ շեյխը չի եկել, թող դատարկ, դատարկ չխոսեն, օդանավակայանում նայեն, ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով, 18 հոգով եկել է, մեր գործընկերների մոտ անհարգալից վերաբերմունք է եղել, մարդն էլ ասում է՝ մենք մեր հանդիպումից զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ են իր մոտ»:

Հարցին՝ կանոնակարգը չե՞ն պահպանել հյուրերը, Ծառուկյանն ասաց՝ թող դատարկ-դատարկ չխոսեն. «Թագավորը, եթե զանգում է, նա պետք է զանգին պատասխանի, որ բանակցությունները շարունակվում են: Եղել է, ուղղեք, որ այդպիսի բան չկրկնվի»:

Հարցին, թե իսկապե՞ս տեղ չկա Երևանի կենտրոնում հյուրանոց ու հիվանդանոց կառուցելու համար, Ծառուկյանն ասաց, որ անհնարին ոչինչ չկա. «Վթարային շենքեր կան, տարածքներ կան, որ մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք կրկնակի գնով գնելու, ուզում են մասնակցություն ունենալ, ներդրում կատարել: Ասում է՝ չի եղել նման բան, հետո ասում է՝ եղել է: Նրան ասել են՝ դուք գտեք տարածք: Քաղաքապետն ասում է՝ կիրակի օրով են եկել... ես թողնում եմ ժողովրդի հայեցողությանը»: