Որքան է ծախսում Ֆրանսիան նախկին նախագահների վրա
Ըստ ֆրանսիական օրենքների՝ երկրի նախկին նախագահները ստանում են ամսական ավելի քան 6000 եվրո կենսաթոշակ։ Բացի դրանից պետությունը նրանց ամսական 14 հազար եվրո է վճարում Սահմանադրական խորհրդում ցմահ անդամակցության համար։ Բայց այսքանով նախկին նախագահների արտոնությունները չեն ավարտվում։ Որքա՞ն է երկիրը ծախսում նախկին նախագահների վրա ու թոշակի անցած նախագահներից ո՞ր մեկն է ամենաթանկարժեքը։
Օրինակ 62-ամյա Ֆրանսուա Օլանդը վերոնշյալ վճարներից բացի թոշակի գնալուց հետո կստանա նաեւ նախկին պատգամավորի թոշակ՝ նա եղել է չորս գումարումների ԱԺ-ների պատգամավոր։ Բացի դրանից եղել է նաեւ խորհրդական Հաշվիչ պալատում։ Դրա համար էլ նախատեսված է լրացուցիչ 15 հազար եվրո ամսական վճար։
Բայց սա դեռ ամենը չէ։ Նախկին նախագահներին հասնում է նաեւ գրասենյակ, որի վարձակալության վճարն ու կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է պետությունը։ Ընդ որում նախագահն իրավունք ունի անսահմանափակ ժամանակով յոթ մշտական աշխատակից պահել։ Նախկին նախագահներին տրամադրվում էր նաեւ պետական ծառայողական մեքենա՝ վարորդով, սակայն Ֆրանսուա Օլանդը դա չարդարացված ճոխություն է համարել ու չեղարկել է այդ նորմը։ Բայցեւայնպես հասարակական տրանսպորտը շարունակում է անվճար մնալ նախկին առաջնորդների համար։
Բայց ամենաթանկը ֆրանսիացիները վճարում են նախկին նախագահների անվտանգության համար՝ ապահովելով ոչ միայն նախագահի անձնական՝ այլեւ նրա բնակարանների անվտանգությունը։ Այս հոդվածը կազմում է տարեկան 5․6 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի նախկին նախագահների բարեկեցության համար հարկատուները տարեկան 10 մլն եվրո են վճարում։ «Ամենաթանկարժեք» նախկին նախագահը Վալերի Ժիսկար դ՝ Էստենն է ՝ 3․9 մլն եվրո։ Այնուհետեւ Նիկոլյա Սարկոզին՝ 3․3 մլն եվրո։ Իսկ «ամենաէժանը» Ժակ Շիրակն է ՝2․4 մլն եվրո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է