Լատվիան Բելառուսի հետ սահմանին 120 կմ երկարության պատնեշ կկառուցի
Լատվիան Բելառուսի հետ սահմանին 120 կմ երկարության պատնեշ կկառուցի՝ անլեգալ ներգաղթյալների ու այլ սահմանախախտների դեմ պայքարելու համար, հայտնել է LETA-ն ՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ զեկույցը։
Այս տարի հանրապետությունը զբաղվում է սահմանի բարեկարգման տեխնիկական նախագծի մշակումով։ 120 կմ երկարության պատնեշի կառուցման աշխատանքները կսկսվեն 2018-ին։ ՆԳՆ կանխատեսումներով՝ նախագծի ընդհանուր արժողությունը կկազմի 9․6 մլն եվրո։
Լատվիայի սահմանային պահպանության պետական ծառայության ղեկավար Նորմունդս Գարբարսը հայտնել է, որ Բելառուսի հետ սահմանին պատնեշի բարձրությունը կկազմի առնվազն երկու մետր։ Այն կառուցվելու է մետաղական ու փշալարային կոնստրուկցիաների համադրությամբ։
Անլեգալ միգրանտների հոսքը սահմանափակելու համար Լատվիան 2015-ին կայացրել է որոշում՝ Ռուսաստանի հետ սահմանի առանձին հատվածներին 90 կմ երկարության պատնեշներ կառուցելու մասին։ Դրա կառուցման համար իշխանությունները չորս տարվա ընթացքում կծախսեն ավելի քան 17 մլն եվրո։ Նման պատնեշի բարձրությունը կկազմի 2․7 մետր, դրա վրա տեղադրված կլինի տեսահսկման խցիկներ, նաեւ շարժման հաղորդիչներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է