«Աչքիս մի հատ ինտերվյու տաս, քլնգես նախարարին». Փաշինյանը՝ Սիս գյուղի փոքրիկ բնակչին
Արարատի մարզի Սիս համայնքի փոքրիկ բնակիչ Սամվել Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց համայնք ժամանելու ժամանակ նրան նվիրված քառատող արտասանեց.
«Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել.
Դուք մեծարգո մեր ղեկավար
Ընտրվեցիք հենց մեզ համար,
Չանտեսեցիք մեր խնդրանքը
Կատարեցիք մեր բաղձանքը»։
Վարչապետն էլ առաջարկեց փոքրիկին ղեկավարներին գովելու բանաստեղծություններ չարտասանել. «Էտքան շատ մի գովի, ղեկավարներին պետք չի գովել։ Մեկ էլ ոտանավոր գրելիս սիրո, բնության մասին գրեք»։
Անդրադառնալով համայնքում կատարված ասֆալտապատման աշխատանքներին՝ Փաշինյանը փոքրիկից ճշտեց՝ արդյոք հետեւե՞լ է աշխատանքներին, ըստ փոքրիկի որակո՞վ է աշխատանքը։
«Առաջին օրվանից գործին հետեւել ենք, ընկերներիս հետ»,- ասաց տղան։
Վարչապետն էլ խորհուրդ տվեց նրան մաքուր պահել համայնքն ու լավ սովորել, փոքրիկն էլ նշեց, որ իրենք աշխատում են՝ երկուսն էլ լիարժեք անել։
Վերջում էլ կատակեց փոքրիկի հետ. «Աչքիս մի հատ ինտերվյու տաս, քլնգես նախարարին»։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Սիս գյուղի ճանապարհն ասֆալտապատված չէր եւ երեխաների դժգոհության տեղիք էր տվել։ Այսօր գյուղի ճանապարհն արդեն ասֆալտապատված է, եւ վարչապետը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին ծանոթանում էին վերանորոգման աշխատանքներին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո