Կանչով երեխայի մոտ ժամանած շտապօգնության բժիշկը նորածնի ախտորոշումը համացանցում է փնտրել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Բրատսկ քաղաքում կանչով հիվանդի մոտ ժամանած շտապօգնության բժիշկը չի կարողացել ինքնուրույն որոշել նորածին երեխայի ախտորոշում և սկսել է այն փնտրել համացանցում:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հրապարակելով երեխայի մոր նկարահանած տեսանյութը: Տեսակադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողի համազգեստով կինը, երեխայի կողքին նստած, սմարթֆոնով մեկնաբանություններ որոնում և դժվարությամբ արտասանում է «արյունաջուր» (сукровица) բառը:
Աղբյուրը ենթադրում է, որ նա բժշկական քննարկումների էջ է ուսումնասիրել համացանցում, որտեղ հիվանդները նկարագրում են իրենց ախտանշանները և հարցեր են տալիս բժիշկներին:
Աղբյուրը չի նշում, թե երբ է նկարահանվել տեսանյութն ու ինչով է ավարտվել բժշկի այցը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո