Ուկրաինայում նռնակ են նետել դատավորի տան բակ
Ուկրաինայի բարձրագույն տնտեսական դատարանի դատավոր Մալվինա Դանիլովան հայտարարել է, որ գիշերն իր տան բակում նռնակ է պայթել, որն այնտեղ են նետել անհայտ անձինք։
Նրա խոսքով՝ հինգշաբթի գիշերը Կիեւի մարզի Վիշենկի գյուղում գտնվող իր տան բակ նռնակ են նետել, ինչին նախորդել են դրոնի թռիչքները տան ուղղությամբ։
«Ինձ մշտապես սպառնում են։ Ես կարծում եմ, դա կապված է դատարանում ընդունած իմ որոշումների հետ։ Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի տեսքով են այդ սպառնալիքները ստացվում, քանի որ ոստիկանության քննիչներին խոստացել եմ չընդարձակվել այդ հարցի շուրջ»,- հայտարարել է Դանիլովան ուկրաինական «1+1» հեռուստաալիքի լրատվական ծառայությանը։
Ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել տվյալ միջադեպը։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը