Reuters․Կոտ դ'Իվուարում զինվորականները նորից ընդվզել են
Կոտ դ'Իվուարի ազգային անվտանգության խորհուրդը՝ երկրի նախագահ Ալասան Ուատտարայի ղեկավարությամբ, արտահերթ նիստ է անցկացրել երկրի մի քանի քաղաքներում նախօրեին բռնկված զինվորականների խռովության կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՊՆ-ում իր աղբյուրը։
Ընդվզած զինվորները պահանջում են վճարել իրենց դրամական պարգևատրությունները։ Կոտ դ'Իվուարի մի քանի քաղաքներում զինվորականները լքել են զորամասերը, շրջում են փողոցներում՝ զենքները ձեռքերին ու օդ են կրակում։
Հուզումները սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահը հեռուստաեթերով հայտարարել է, որ ապստամբ զինվորները համաձայնել են դադարեցնել իրենց բողոքի ակցիաները։
Կոտ դ'Իվուաարում այս տարեսկզբից դրամական պարգևատրությունների շուրջ իշխանությունների հետ ծագած վեճերի պատճառով պարբերաբար հուզումներ են բռնկվում։ Երկրի իշխանությունները ու ՄԱԿ-ը անցած ամիսներին բազմիցս հայտնել են, որ զինվորականների խռովությունները դադարել են սակայն դրանք նորից բռնկվում էին նոր ուժով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է