Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է 2020թ․ պետբյուջեի նախագիծը։ Բյուջեի նախնական նախագծում նշված պաշտպանական հատկացումները չեն փոխվել, 2020թ․ պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։
Ընթացիկ տարվա համեմատ 2020թ. բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը աճում են նաև դոլարային փոխարժեքով, ի համեմատ՝ 2019թ. 1 մլրդ 870 մլն ԱՄՆ դոլարի:
Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական բյուջեն. նախագիծ
Դոլար
7.2. Պաշտպանություն և ազգային անվտանգություն 2.271.274.874
7.2.1 Պաշտպանության ուժեր 1.015.437.654
7.2.2 Ազգային անվտանգություն 138.895.997
7.2.3 Սահմանապահ ծառայություն 168.094.910
7.2.4 Կիրառական հետազոտություններ 2.293.246
7.2.5 Այլ 946.627.942
«Այլ» բաժնով 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին:
Նշենք, որ բյուջեի նախագիծը դեռ պետք է վավերացնի նախագահ Իլհամ Ալիևը։ Միայն նախագահի ստորագրությունից հետո այն կմտնի ուժի մեջ։
Հիշեցնենք, որ այս տարի ամռանը նախատեսված բյուջեի աճով մեծացավ նաև 2019թ․ պաշտպանական ծախսերին հատկացվելիք գումարը։ Ավելացումներն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում են տնտեսական աճով:
2019թ. բյուջեի նախորդ նախագիծը հաստատվել էր 2018թ. դեկտեմբերին։ Ըստ դրա՝ պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում էր հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։ Ավելացված գումարով 2019թ․ պաշտպանական ծախսերին հատկացվել էր ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։
Աղբյուրը՝ razm.info

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո