Թուրքիայի 11 նահանգում միաժամանակ վերսկսվել է Գյուլենի աջակիցների «որսը»
Թուրքիայի 11 նահանգում միաժամանակ վերսկսվել են 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ թիմակիցների դեմ ոստիկանական հատուկ գործողությունները, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Հայտնի է, որ արդեն կա 16 ձերբակալված, ևս 22 կասկածյալ գտնվում է հետախուզման մեջ:
Թուրքիայի հետախուզական կոմիտեն պնդում է, որ կասկածյալներն օգտվել են ByLock կոդավորված հավելվածից: Հետախուզությունը համոզված է, որ ByLock-ից Թուրքիայի տարածքում օգտվում են հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցները։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը