Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ

«Այս իշխանությունների կոռուպցիոն սխեմաները կպարզվեն քաղաքական և իրավական «հերձումից» հետո»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը

-Պարոն Թևանյան, այսօր առավոտյան ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը. այս տարի խոստացվեց նվիրաբերել 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, այս գումարը նախորդ տարվա հավաքված գումարից պակաս է 1.3 մլն դոլարով. Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է գումարը պակասում՝ ավելանալու փոխարեն:

–Վերջին 15 տարվա ընթացքում սա ամենափոքր գումարն է, որը հավաքվել է, և սա՝ այն դեպքում, որ ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ չկա, ավելին՝ հետճգնաժամային զարգացման փուլ է։ Այս պայմաններում այդքան քիչ գումար հավաքելու հիմնական պատճառն այն է, որ պայթում է հերթական այն փուչիկը, որ սփյուռքը վստահում է այս իշխանություններին և կարող է գումարներ տալ։ Կարծում եմ, որ հիմնադրամի շուրջ ստեղծվեց խայտառակ բացասական ֆոն՝ դիտավորյալ, որպեսզի կարողանան հինադրամի գումարներն ուղղել դեպի այլ հիմնադրամներ և ընտանեկան բյուջե։

–Նկատի ունեք Աննա Հակոբյանի ղեկավարած երկու հիմնադրամնե՞րը։

–Այո՛, եթե գումարային առումով նայում ենք, թե այնտեղ ինչքան գումար է հավաքվել, մյուսներում՝ ինչքան, իրար գումարած՝ նորմալ գումար է կազմում, բայց դրանք, փաստորեն, բաշխվել են։

–Բայց նախկինում էլ Սերժ Սարգսյանի կինն էր նման հիմնադրամ ղեկավարում, բայց այդ հիմնադրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը կարծես թե չէր խանգարում. ինչո՞ւ են հիմա այդ հիմնադրամներն իրար խանգարում։

–Դե, որովհետև այդ ուղղությամբ հատուկ քաղաքականություն վարվեց, հետհեղափոխական շրջանում հակաքարոզչություն եղավ, անգամ ուզում էին հիմնադրամը փակել, և դա է պատճառը, որ որոշակի անվստահություն առաջացավ։

–Այսօր ավարտված հեռուստամարաթոնի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին: Բացի Քիմ Քարդաշյանից՝ մյուսներն ամեն ամիս 23 դոլար Հիմնադրամին նվիրատվություն անելու մարտահրավերին արձագանքել են։

–Այդ 23 դոլարը սիմվոլիկ գումար է, ես դա նորմալ եմ համարում, բայց ես հիշում եմ, որ Սերժ Թանկյանն ավելի լուրջ մարտահրավեր էր նետել՝ Հայաստանում տուն առնելու, ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, բայց դա չի արել։

–Ի դեպ, և՛ Արսինե Խանջյանը, և՛ Սերժ Թանկյանը միշտ ակտիվ են եղել Ամուլսարի, սեռային հավասարության թեմաներով, ինչո՞ւ Արցախի համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ այդ ակտիվությունը չցուցաբերեցին. նրանց համար Ամուլսարն ու սեռային հավասարությունը շատ ավելի կարևոր են, քան Արցա՞խը։

–Կարծում եմ՝ Ամուլսարի թեման արդեն իրենց համար էլ կարևոր չէ. հիմա, կարծես թե, ստվերային կամ այլ տիպի պայմանավորվածություններ տեղի ունեցան, և Սերժ Թանկյանը հիմա կուրծք ծեծելով չի պայքարում Ամուլսարի համար։ Նա, որ նախկինում փրկում էր Ամուլսարը, հիմա դա չի անում։ Իսկ ինչ վերաբերում է մյուս թեմային, ապա այդ թեմաները հիմա մոդայիկ են, բացի այդ, դրանց համար նաև լավ վճարում են։

–Իսկ Ամուլսարի հարցն ինչպե՞ս կլուծեն իշխանությունները։ «Լիդիան Արմենիան» կոշտացրել է իր խոսքը կառավարության հետ, որովհետև իշխող թիմի հեղհեղուկ դիրքորոշման պատճառով ընկերությունը լուրջ վնասներ է կրում։

–Ամուլսարի հարցը վաղուց վերածվել է ներքաղաքական կռվանի, և որոշ ժամանակ է, դա նաև աշխարհաքաղաքական գործոն է դարձել, որովհետև այդ թեման շահարկելով՝ մարդիկ հնարավորություն ունեն քաղաքական խնդիր լուծել։ Հանքի հետ կապված՝ արևմտյան պաշտոնական շրջանակները ՀՀ կառավարությունից պահանջում են բացել հանքը, իսկ ոչ պաշտոնական շրջանակները սպառնում են կանաչ հեղափոխությամբ և խոստանում քշել այս հեղափոխությունը, եթե հանքը բացվի։ Հեղափոխությունն արտաքին փայատերեր ձեռք բերեց, որոնց պայմանականորեն կարելի է կոչել թուրքական 5-րդ շարասյուն, որոնք պայմաններ են թելադրում ՀՀ կառավարությանը, իսկ մեր կառավարությունը վախենում է դրանից և շփոթված է։ Արտաքին փայատերերից վախենում է Փաշինյանը, որովհետև տեսել է նրանց հնարավորությունը։ Այդ փայատերերը գրոհում են Ազգային անվտանգության ծառայության վրա, վաղը կարող են պահանջել կազմաքանդել բանակը, իսկ մեր անվտանգության երաշխավոր ուժային կառույցները ենթակա են հարձակումների թուրքական 5-րդ շարասյան կողմից։

–Այսօր վարչապետը մասնակցում էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին և իր ելույթում նշեց, որ Երրորդ Հանրապետության պատմության մեջ երբեք ավելի լավ պայմաններ չեն ստեղծվել հանցանքների քննության և հետաքննության համար, իսկ այսօր ստեղծված են։ Համամի՞տ եք այս գնահատականի հետ։

–Ո՛չ, համամիտ չեմ այդ գնահատականի հետ, որովհետև իրավապահ համակարգն ամբողջությամբ կցված է վարչապետին՝ կամակատարի սկզբունքով, և կատարում է քաղաքական պատվեր։ Հենց իրենք արժանանում են որոշակի քննադատության, անմիջապես ասում են, որ քրեական գործ կհարուցեն. Այսինքն՝ քրեական գործ հարուցելը դարձել է գործիք ընդդիմադիրներին լռեցնելու և սեփականության վերաբաշխում անելու համար։

–Բայց այսօր վարչապետն ասաց, որ, թեև քաղաքական իրավիճակի նրբությունների բերումով տպավորություն է ստեղծվում, որ իրենք երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նկատի ունեն միայն նախկիններին, բայց դա այդպես չէ՝ իրենք նկատի ունեն նաև հենց գործող պաշտոնյաներին։

–Օրինակ, կոռուպցիայի վառ օրինակ է այն, որ կուսակցությունը, որը երկու տարի առաջ կարողանում էր ավտոտնակների տանիքների վրա թռչկոտել և շատ համեստ հնարավորություններ ուներ, իրականացրեց արտահերթ ընտրությունները շատ ավելի ճոխ, քան Հանրապետականը, որին քննադատում էին։

Բացի այդ, հսկայական ծախսեր են անում, գրասենյակներ պահում, և այդ դեպքում հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ գումարները։ Իհա՛րկե, քաղաքական և իրավական հերձումը ցույց կտա՝ սեփական շուն ու կատու չունեցող մարդիկ հիմա ինչեր ունեն։

Իհա՛րկե, կարող են ասել, որ այս երևույթը ՀՀԿ-ի ժամանակ էլ կար։ Այո՛, կար, և մենք քննադատում էինք, իսկ այդ մարդիկ, որոնք հիմա ասում են, որ իրենք հիմա մաքուր են, այն ժամանակ գտնվում էին Հանրապետական կուսակցության պադվալներում և բավական լավ օգտվում էին կոռուպցիոն փշրանքներից։ Հարց չի՞ առաջանում, թե մարդիկ ինչու որոշեցին քաղաքապետարանին «Կամազներ» նվիրել, գուցե այլ բաներ և՞ս նվիրել են, որոնց մասին չի բացահայտվում։

–«Կամազների» նվիրատվությունների բացահայտումից հետո որոշակի շրջանակներ պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը. արդարացվա՞ծ պահանջ է։

–Հայկ Մարությանն այստեղ գործոն է ընդամենը. կարծում եմ՝ «Կամազների» նվիրատվությունը եղել է Փաշինյանի գործուն մասնակցությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։