Ադրբեջանի ամենախոշոր բանկը հայտնվել է փլուզման եզրին
Ադրբեջանի ամենախոշոր բանկը՝ Ադրբեջանի միջազգային բանկը, որը հայտնվել է փլուզման եզրին երկրում արժույթի դեֆիցիտի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումներ անել և պարտքի վերակառուցման շուրջ բանակցություններ կսկսի վարկատուների հետ, գրում է Bloomberg-ը:
Ադրբեջանի միջազգային բանկը մայիսի 10-ին բաց է թողել 100 միլիոն դոլարի ստորադաս փոխառության հիմնական մասի և տոկոսների գծով վճարումը, ասված է պետական բանկի հաղորդագրությունում:
Օտարերկրյա արժույթով նրա պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակառուցման առաջարկվող պլանը պարտավորեցնող կդառնա, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց հասնում է գումարային արտահայտմամբ պարտքերի երկու երրորդը:
2019 թվականի մարումով բանկի պարտատոմսերի գինը հինգշաբթի 16 տոկոսի անկում է գրանցել, իսկ եկամտաբերությունն աճել է 14,188 տոկոսով: Վճարումների դադարեցման մասին որոշումը բանկն անվանել է «ցավալի»:
«Ադրբեջանի միջազգային բանկի ֆինանսական կենսունակության վերականգնումը վճռական նշանակություն ունի, որպեսզի բանկը կարողանա շարունակել կարևոր բանկային ծառայություններ տրամադրել Ադրբեջանի տնտեսությանը»,- ասված է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հայտարարությունում:
Bloomberg-ի տվյալներով՝ այս տարի նավթի գների վերականգնումն այնքան էլ չի բարելավել Ադրբեջանի՝ նախկին Խորհրդային միությունում մեծությամբ երրորդ նավթարտադրող երկրի իրավիճակը, որն անցած տարի պայքարում էր իր արժույթի համար՝ արդեն 2015 թվականին երկու արժեզրկում գրանցելով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը