Ուկրաինայի ամենաբարձր ձողի վրա կախել են Եվրամիության դրոշը
Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում գտնվող Խորտիցա կղզում դրոշի համար նախատեսված՝ Ուկրաինայի ամենաբարձր ձողի վրա կախել են Եվրամիության դրոշը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, հայտնում է lenta.ru-ն:
«Եվրոպան որոշում է կայացրել առանց վիզայի ռեժիմի մասին: Եվ մենք բարձրացնում ենք ԵՄ դրոշն ամբողջ երկրի համար նշանակալի վայրում՝ մեր Խորտիցա կղզին, որտեղից դրոշը կերևա Զապորոժիե քաղաքի ամեն անկյունում»,- ասել է նահանգապետ Կոնստանտին Բրիլն արարողության ընթացքում:
Նշվում է, որ ձողի բարձրությունը 35 մետր է, իսկ բլրի հետ միասին, որի վրա այն գտնվում է՝ 90 մետր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար Շենգեն գոտու երկրներ կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է