Վենեսուելայում չորս ամսվա ընթացքում գնաճը հասել է մոտ 100 տոկոսի
Մայիսի սկզբին Վենեսուելայում գնաճը հասել է 92,8 տոկոսի, իսկ ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 16,5 տոկոս: Այդ մասին հայտնել է երկրի ազգային ժողովը սպառողական գների ինդեքսի մասին զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆինանսների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Անխել Ալվարադոյի խոսքով՝ այժմ ամբողջ Վենեսուելայով ընթացող ընդդիմության ցույցերն ունեն զգալի հիմք տնտեսական և սոցիալական պահանջների տեսքով:
«Երկիրը, որտեղ միակ աճող տնտեսական ցուցանիշը գնաճն է, դժգոհություն է առաջացնում երիտասարդների շրջանում, և աղքատության մեջ ապագայի սպառնալիքի առաջ մեր երիտասարդությունը դուրս է եկել փողոցներ՝ վտանգի ենթարկելով իր կյանքը»,- ասել է Ալվարադոն:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Վենեսուելայում տնտեսական անկման գործընթացը երկիրը կբերի ընթացիկ տարում 720 տոկոս գնաճ ցուցանիշի և 2068 տոկոսի՝ 2018 թվականին:
Այժմ Վենեսուելայում իրավիճակը ծանր բնույթ է ձեռք բերել ապրանքների դեֆիցիտի, գնաճի և նավթի գների անկմամբ պայմանավորված պետական եկամուտների անկման, ինչպես նաև Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային բողոքների պատճառով, որոնք ընթանում են ապրիլի սկզբից ի վեր և արդեն մոտ 40 մարդու մահվան պատճառ են դարձել:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ