Ասադ. Էրդողանը նույն կրոնական գաղափարախոսության կրողն է, ինչ ԻՊ-ն ու «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն կրոնական գաղափարախոսության կրողն է, ինչ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների պարագլուխները:
«Նա կրում է նույն վահաբիզմի գաղափարախոսությունը, ինչ ԻՊ-ն ու «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն: Էրդողանը նույն գաղափարախոսության կրողն է «Մահմեդական եղբայրներ»-ի հետ կապ ունեցող ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ միասին», - ասել է Ասադը:
Ինչպես հայտնում է սիրիական SANA-ն, Ասադը նաև նշել է, որ սիրիական ճգնաժամի շուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում պարբերաբար տարվող բանակցություններում Թուրքիան հանդիսանում է ահաբեկիչների երաշխավորը, իսկ Ռուսաստանն ու Իրանը՝ Սիրիայի օրինական իշխանության:
Ավելի վաղ Ասադը ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիան անվանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ստեղծող:
Նա նաև հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան Սիրիային իր օգնությունն է առաջարկել՝ Իրանի հետ կապերը խզելու դիմաց:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ