Գերմանական պարբերականի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողին չի փրկի անգամ Հռոմի պապը. Վատիկանում Թուրքիայի դեսպան
Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըն հայտարարել է, որ գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, որը կալանավորվել է Թուրքիայում, չի կարող փրկել անգամ Հռոմի պապը:
Ինչպես գրում է demokrathaber.org-ը, դեսպանը պնդել է, որ Թուրքիան ազատ և ժողովրդավար երկիր է, իսկ Յուջելի հետ կապված որոշումը թուրքական արդարադատությունը կայացրել է ձեռքի տակ եղած ապացույցների և «թուրքական արդարադատության սեփական օրենքներով»: Փաչաջըն հավաստիացրել է, որ Հռոմի պապի՝ Յուջելին ներում շնորհելու ուղերձն այս գործում ոչ մի նշանակություն չի ունենա:
Այս ամենից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը նշել է, որ Թուրքիայում մամուլի հանդեպ ճնշումների և ժողովրդավարական նորմերի խախտման մասին պնդումները հատուկ միտում ունեն վարկաբեկելու երկրի իշխանություններին և դրա հետևում կանգնած են 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել էր ցավալի ու հիասթափեցնող, իսկ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ անգամ պահանջել էին արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ:
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթներն ու հանդիպումները թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է