Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Բացառիկ տեսանյութ. ԻՊ-ի նախկին մայրաքաղաք Ռաքքայի հայկական եկեղեցում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել

«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արեւմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դեւիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցմանը, ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի նախկին ծառայող է, ով ծառայությունն ավարտելուց հետո որոշել է օգնել Մերձավոր Արեւելքի ազգային փոքրամասնություններին, տարածելով իր իսկ խոսքով «Հիսուս Քրիստոսի սերն ու լույսը»:

Ռաքքա վերադարձող տեղի բնակիչներից շատերը դեռեւս չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջեւ վախենալով քաղաքում թաքնված ահաբեկիչներից, իսկ Դեւիդ Յուբանքը պատմում է. «Երբ եկանք ազատագրված Ռաքքա, մենք տեղակայվեցինք հենց այնտեղ, եւ ես զբոսնելով այս ավերված եկեղեցու կողքով սկսեցի աղոթել, ասելով՝ «Տեր, խնդրում եմ, վերադարձրու քրիստոնյաներին եւ օգնիր մեզ վերականգնել այս եկեղեցին»:

Այնուհետեւ մի պահ մտածեցի՝ դա խելամիտ աղոթք չէ՝ ո՞վ կցանկանա երբեւէ վերադառնալ այստեղ: Դիմեցի Աստծուն հարցով՝ ինչի՞ համար կարող եմ աղոթել այս եկեղեցու ավերակներում, եւ ես զգացի Աստծո արձագանքը՝ աղոթի՛ր կրկին: Կրկնեցի աղոթքս. «Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր, որպեսզիայս եկեղեցին վերականգնվի, Ամեն»: Եւ ահա բոլորս միասին աղոթեցինք, նույնիսկ փոքր մետաղե խաչ տեղադրեցինք, քանի որ եկեղեցու խաչը չկար: Աղոթելուց հետո ես դուրս եկա այստեղից եւ ինձ մի մարդ մոտեցավ, ու հարցրեց թե ի՞նչ եք անում այստեղ:

Պատասխանեցի՝ աղոթում եմ այս եկեղեցու վերականգնման համար: Նա ինձ ասաց՝ սա իմ եկեղեցին է, ես հայ եմ, Դաեշի կրակոցներից չորս անգամ վիրավորվել եմ: Նախկինում մենք հազարներով էինք այստեղ, այնուհետեւ բոլորս փախանք, այժմ հինգ հոգով վերադարձել ենք, ու հարցրեց թե կարող ենք իրենց օգնել։ Պատասխանեցի՝ կփորձեմ, ես գումար չունեմ, ավելի ճիշտ, ունեմ 300 դոլար, ու քանի որ այսօր կիրակի է, ահա վերցրեք իմ ձեռքի եղած գումարը: Մենք միասին աղոթեցինք՝ խնդրելով Տիրոջն օգնել մեզ վերականգնել եկեղեցին»:

Այնուհետեւ ԱՄՆ-ից մի քանի ընտանիք Յուբանքի կազմակերպության միջոցով դրամական օգնություն առաջարկեցին, որն էլ թույլ է տվեց սկսել Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

«Մենք այժմ հանգանակել ենք անհրաժեշտ գումարի կեսը, որը բավարար է այս տարածքը մաքրելու համար: Ի դեպ, ահա այնտեղ Դաեշի գաղտնի թունելներից մեկն է: Եկեղեցին քանդելուց հետո Դաեշի զինյալները այն փորել էն եկեղեցու տակ: Մենք պետք է վերականգնենք եկեղեցու հիմքերը եւ հուսամ որ 2020-ին ի վիճակի կլինենք լիարժեք վերակառուցել այս եկեղեցին, եւ դա կլինի օրհնություն հայ համայնքի համար, քրիստոնյաների համար, սակայն նաեւ արաբների, մահմեդականների՝ բոլորի համար, որովհետեւ այս հողը բավարար տեղ ունի յուրաքանչյուր հավատքի համար»: