Սիրուհուն սպանել է սեքսի ժամանակ
Սիրուհու սպանության մեջ մեղադրվող ամերիկացին հայտնել է, որ սիրուհու մահվան պատճառն իր չափից մեծ առնանդամն է եղել։ Metro-ի փոխանցմամբ դատապարտյալը նույնիսկ ուզում է դատարանին ցույց տալ իր առնանդամը, որպեսզի ներկաները համոզվեն, թե ինչն է դարձել ողբերգության պատճառը։
65-ամյա Ռիչարդ Հենրի Փաթերսոնը, որին մեղադրում են Ֆլորիդայում Ֆրանցիսկա Մարգինեսի սպանության մեջ, պնդում է, որ կինը խեղդվել է օրալ սեքսի ժամանակ։ Դրա պատճառն էլ, Փաթերսոնի պնդմամբ, նրա առնանդամի պատկառելի չափերն են։ Նա ընդունում է, որ մեղավոր է Ֆրանցիսկայի մահվան համար, բայց պնդում է, որ միտումնավոր չի սպանել նրան։ Նրա փաստաբանը դիմել է դատարանին միջնորդությամբ, որպեսզի Փաթերսոնը կարողանա դատարանում ցույց տալ իր առնանդամը։ Նրա խոսքով, եթե ներկաները չեն ցանկանում առնանդամը տեսնել, կարելի է կաղապար պատրաստել ու այդպես գնահատել դրա չափերը։
Ֆրանցիսկա Մարգինեսին մահացած են գտել 2015-ի հոկտեմբերին։ Նա երեսնիվայր պառկած էր մահճակալի վրա, շուրջն էլ արյուն էր ու սերմնահեղուկի հետքեր։ Քանի որ կնոջ մարմինը ուժեղ քայքայված էր, մահվան պատճառը որոշել չի հաջողվել, սակայն մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չեն եղել։ ՓԱթերսոնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սմս է ուղարկել իր դստերն ու ընկերոջը՝ հայտնելով, որ «վատ բան է արել» ու զղջում է այդ մասին։ Նա ասել էր, որ խեղդել է կնոջը, բայց հիմա պնդում է, որ նման բան չի ասել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է