Վաշինգտոնում ՌԴ արտգործնախարարի հանդիպումները կարևոր են նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում
Սպիտակ տանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած ամերիկյան կողմի հանդիպումները հույժ անհրաժեշտ էին Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի համատեքստում, հաղորդում է National Interest-ը:
Պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլաս Գվոզդևը նշում է, որ վերջերս Պուտինն իր հերթին մի շարք նշանակալից հանդիպումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարության կողմից առաջ է քաշվել Սիրիայում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու նախագիծը։
Բացի այդ, օրերս Հարավային Կորեայում նոր նախագահ է ընտրվել, և բնավ չի բացառվում, որ Սեուլը կդիմի Մոսկվային՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության հարցում աջակցություն ակնկալելով։
«Մինչդեռ իրավիճակն Ուկրաինայում ծայրաստիճան անկայուն է մնում, իսկ Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտության հերթական սրացման վտանգ կա», - նշում է հոդվածագիրը, ում կարծիքով Լավրովը Վաշինգտոն է բերել այն ուղերձը, որ ցանկացած հակամարտության պարագայում Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց գերիշխանությունը վերջինիս զիջելու հարցն անգամ չի քննարկվում։
Այսպիսով, Ռուսաստանի հետ համագործակցության յուրաքանչյուր ակնկալիքի հիմքում լինելու է ԱՄՆ-ի փոխզիջելու պատրաստակամությունը։
«Մոսկվայի առաջարկները միգուցե բնավ ԱՄՆ-ի շահերից չեն բխում, բայց միևնույն է պետք է շարունակել բանակցել Ռուսաստանի հետ կողմնորոշվելու համար, թե հնարավոր է արդյոք ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ եթե Ռուսաստանի առաջարկներն ամեն դեպքում մերժվեն, ապա գոնե այդ մերժման հիմքում պետք է ընկած լինի ԱՄՆ շահերի ողջամիտ գնահատականը», - եզրակացնում է Գվոզդևը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է