ՆԱՏՕ-ն մտադիր չէ միանալ ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիային
ՆԱՏՕ-ն մտադիր չէ միանալ ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիային, հայտնել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Բեռլինում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Սթոլթենբերգի խոսքով, նույնիսկ եթե նման բան տեղի ունենար, ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերը այլ կլիներ, փոխանցում է DW–ն։
«Մենք չէինք մասնակցի ռազմական գործողություններին»,- շեշտել է Սթոլթենբերգը, հիշեցնելով ,որ դաշինքն ըստ էության զբաղվում է զինվորականներին մարզելով։ Աաբեկչության դեմ պայքարում Գերմանիայի ավանդը նույնպես չի փոխվի, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների գագաթնաժողովին, մայիսի 25-ին, ընդունվի որոշում հակաահաբեկչական կոալիցիային միանալու մասին, նշել է Մերկելը։
Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ դեմ է արտահայտվել երկրում պարտադիր զինվորական ծառայություն ներդնելուն։ Նման առաջարկ մինչ այդ արել էր Մերկելի ՔԴՄ կուսակցությունից բունդեսթագի պատգամավորներից մեկը։ Այդ առաջարկի համար առիթ էր հանդիսացել բունդեսվերի աջ արմատական զինծառայողների կողմից գերմանական քաղաքական գործիչների դեմ ծրագրվող ահաբեկչությունների մասին տեղեկությունը։ Պատգամավորը առաջարկում էր այդ ձեւով ավելի ներկայացուցչական դարձնել գերմանական բանակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է