Brexit-ից հետո ԵՄ-ն կընդլայնվի դեպի Բալկաններ. Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո եվրոպական կառույցը կընդլայնվի Բալկանյան երկրների հաշվին: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերնին հայտնել է իտալական La Stampa-ին տված հարցազրույցում:
«Վստահ եմ, որ ԵՄ-ն կհամալրվի ապագա նոր անդամներով, այն չի սահմանափակվի միայն 27 երկրով: Կարծում եմ դա տեղի կունենա բալկանյան երկրների հաշվին, որոնց հետ անդամակցության հարցով բանակցություններ ենք վարում», - ասել է Մոգերինին:
ԵՄ-ին անդամակցելու Սերբիայի, Չեռնոգորիայի և Կոսովոյի հեռանկարների մասին խոսելիս Մոգերինին նշել է, որ դա կախված է այդ երկրներից յուրաքանչյուրի և ԵՄ-ի միջև հարաբերություններից, որոնց զգալի հաջողությունների են հասել 20 տարվա ընթացքում:
Բալկանյան երկրներից ԵՄ անդամ դառնալու պաշտոնական թեկնածուներից են Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան: Բոսնիան անդամակցության հայտ է ներկայացրել 2016-ի սկզբին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է