Խանդոտ ավստրալացին արտասովոր ձև է գտել, որպեսզի իր ընկերուհուն լողափում չանհանգստացնեն
Խանդոտ ավստրալացին իր լուսանկարով լողազգեստ է նվիրել հարսնացուին, որպեսզի վերջինիս լողափում ոչ ոք չմոտենա։
Ռադիոպրոդյուսեր Պեդրո Կուչկովիլլո Վիտոլան հայտարարել է, որ իր ընկերուհին սիրում է բիկինի կրել և այն ցուցադրել սոցցանցերում։ Նա որոշել է ընկերուհու համար եզակի դիզայնով լողազգեստ գնել․
«Այս անգամ ես բոլոր զգացմունքներս մի կողմ դրեցի և դիմեցի սրտիս՝ իդեալական բիկինի գնելու համար»,- ասել է նա։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Վիտոլան ընկերուհուն առաջարկում է աչքերը կապիչով փակել, և փորձել ինչ-որ բան հագնել, այնուհետև նայել հայելու մեջ։ Երբ աղջիկը հանում է կապիչը, տեսնում է, որ իր լողազգեստի վրա տղայի դեմքն է։
«Ահավոր է»,- ասում է աղջիկը, իսկ Վիտոլան, իր հերթին, հայտարարում է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա մոտենալ ընկերուհուն, կհանդիպի լողազգեստով մեկ պատկերված իր դեմքին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։