Մեքենայի մեջ մնացած շունը պատահաբար սկսել է «վարել» այն (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Մաքս անունով շունը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում միայնակ «վարում» է իր տիրոջ ավտոմեքենան: Տեղի անհանգստացած բնակիչները սկզբում չէին հասկանում, թե ինչու է մեքենան պտույտներ գործում մինչ այն պահը, երբ ժամանած ոստիկանը բացել է մեքենայի դուռը:
Ինչպես հայտնում է nbcnews.com-ը, հենց այդ պահին մեքենայից դուրս է փախել վախեցած շունը: Ավտոմեքենան կանգ է առել այն ժամանակ, երբ նստել է մարտկոցը: Ոստիկանների վարկածով` շունը միայնակ է մնացել մեքենայի մեջ, երբ պատահաբար հարվածել է փոխանցման տուփին:
Նշվում է, որ Մաքսը չի տուժել: Մեքենան ևս գրեթե չի վնասվել` զարմացնելով ականատեսներին: Մեքենայի և շան սեփականատերը խոստացել է փոխել փոստային արկղը, որը վնասել է մեքենան:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի