Օվկիանարիումի դելֆինները նկարել են սովորել
Պրիմորիեի օվկիանարիումում ապրում է 6 խաղաղօվկիանոսային աֆալին: Ստեղծագործող դելֆիններ Վասյան եւ Բոնյան ոչ միայն երգում են եւ վալս պարում, այլեւ հիմա կարող են նաեւ նկարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պրիմորիեի օվկիանարիումի մամուլի ծառայությանը:
Դելֆիններն իսկական նկարիչների նման մոլբերտի վրա վրձիններով նկարներ են ստեղծում, մարզիչը նախապես վրձինը ներկի մեջ է թաթախում:
Ստեղծագործելիս օգտագործվում է միայն ոչ թունավոր անվտանգ գուաշ՝ նախատեսված երեխաների համար մատներով նկարելուն: Բոնյան եւ Վասյան կապույտ, կարմիր եւ դեղին ներկերով ջանադրորեն գծեր են քաշում, կետեր դնում: Նրանց աբստրակտ նկարներում կարելի է ալիքներ, ծովային կաղամբ, ճայեր, արեգակ եւ նույնիսկ դելֆինների ուրվագծեր տեսնել, գլխավորը երեւակայությունն է:
Դելֆինների մարզիչ Աուրիկա Կնաուսի խոսքով՝ ամենադժվարը վարժելն է: Դելֆիններին նախ պետք է սովորեցնել վրձինը բռնել, որ այն վայր չգցեն: Այնուհետեւ պետք է ցույց տալ ձեռքի սահուն շարժումները, որից հետո դելֆինները սկսում են հետքով գլուխները շարժել: Ամենադժվարը մոլբերտի վրա ինքնուրույն նկարելն է:
Գեղանկարչությունն ամենից ավելի Վասյային է ոգեւորել: Բոնյան դեռեւս վրձինն անվստահ է բռնում եւ հանդիսատեսի առաջ ամաչում է նկարել:
Հարկ է նշել, որ նկարը կարելի է նվեր ստանալ: Մարզիչը ներկայացման ժամանակ նկարը նվիրում է պատահական հանդիսատեսի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է