Սամարայի մարզում 3 հայի վրա են կրակել են 1000
Սամարայի մարզի Մեխզավոդ բնակավայրում մայիսի 7-ի երեկոյան Սերեդավինի անվան հիվանդանոց են դիմել հրազենային վիրավորմամբ 3 հայեր: Նրանցից երկուսին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել: Երրորդը, գիտակցության չգալով, բուժհաստատությունում մահացել է կրծքավանդակի թափանցող հրազենային վիրավորման հետեւանքով, փոխանցում է «ՎոլգաՆյուսը»:
Իրավապահ մարմիններում աղբյուրի տեղեկացմամբ՝ արդեն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով: Ներկայումս հայտնի է, որ տուժողները, որոնցից ամենամեծը 23 տարեկան է, վնասվածքները ստացել են 1000 ռուբլու համար ծագած վեճի ընթացքում: Երկաթուղու կառամատույցում նրանք վիճաբանել են երեք երիտասարդների հետ, որի հետեւանքով վերջինները կրակել են: Կասկածյալների անձն արդեն պարզվել է, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Վեճին մասնակցած վեցն էլ (եւ տուժողները, եւ կասկածյալները) հայեր են եւ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ապրում են Մեխզավոդ բնակավայրում: Կասկածյալներից մեկը անչափահաս է՝ 2000 թվականի ծնված:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը