Որոնք են 2017թ. ամենազարգացած զբոսաշրջային ոլորտն ունեցող երկրները
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) մասնագետները կազմել են Զբոսաշրջության զարգացման ամենամյա ինդեքսը, որում առանձնացրել են ամենազարգացած զբոսաշրջային ոլորտն ունեցող երկրներին: Travel and Tourism Competitiveness Report վերնագրով հետազոտությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Վարկանիշը կազմելու ընթացքում հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հանրապետության բաց լինելը, ենթակառուցվածքների և ավիահաղորդակցության զարգացման մակարդակը, բնական և մշակութային տեսարժան վայրերը, անվտանգությունը և այլն:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2017 թվականին ամենազարգացած զբոսաշրջային ոլորտն ունեցող երկիր է ճանաչվել Իսպանիան:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան, իսկ երրորդ տեղում հայտնվել է Գերմանիան:
Կազմակերպության թոփ տասնյակում ներառվել են նաև Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իտալիան, Կանադան և Շվեյցարիան:
136 երկիր ներառող ցանկում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Վրաստանը՝ 70-րդ, Իրանը՝ 93-րդ, Ռուսաստանը՝ 43-րդ, Թուրքիան՝ 44-րդ տեղը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է