ԵՄ-ը Ուկրաինային տրամադրել է առանց վիզայի ռեժիմ
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Facebook-ի իր էջում: «Հենց նոր ԵՄ նախարարների խորհուրդը վերջնական որոշում կայացրեց մեզ՝ Ուկրաինայի քաղաքացիներիս, առանց վիզայի ճամփորդելու իրավունք տալու վերաբերյալ: Մայիսի 17-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում, ինչպես մենք պայմանավորվել էինք մեր եվրոպացի ընկերների հետ, հանդիսավոր կերպով կստորագրեն համապատասխան օրենսդրական ակտը: Դա, ամենայն հավանականությամբ, կլինի Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում 3 տարվա ծառայության ընթացքում իմ ամենակարևոր այցերից մեկը»,- գրել է Պորոշենկոն: Նախագահի խոսքով՝ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո որոշումը կմտնի ուժի մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է