Ուսանողները թույլ չեն տվել ելույթ ունենալ ԱՄՆ կրթության նախարարին
ԱՄՆ կրթության նախարար Էլիզաբեթ Դեվոսի ելույթը Բեթուն Քուքման Համալսարանի (ԱՄՆ, Ֆլորիդա) ուսանողների կողմից բացասաբար է ընդունվել. ուսանողները սուլոցներով թույլ չեն տվել վերջինիս խոսել։
Դեվոսը ելույթ է ունեցել դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, սակայն ուսանողները արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը։
Նրանց կարծիքով՝ նա չպետք է ելույթ ունենար շրջանավարտների առջեւ իր՝ երկրում կրթական քաղաքականության վերաբերյալ հայտարարություններից հետո։
«Եկեք փորձենք լսել իրար։ Մենք կարող ենք ընտրել հրապարակայնության եւ հարգանքի ուղին, ինչպես նաեւ շարունակենք սովորել համատեղ փորձի վրա»,– ասել է Դեվոսը։
Նշվում է, որ նախարարը պատրաստվում է կրթական ոլորտի բարեփոխումներ իրականացնել՝ պետական դպրոցների ֆինանսավորման նոր ծրագիր կիրառելով։ Արդյունքում գումարները դպրոցներին կհատկացվեն կախված այն հանգամանքից, թե որքան աշակերտ է կարողանում հավաքագրել դպրոցը։
Նորամուծությունը բողոք է առաջացրել ոչ միայն սովորողների եւ նրանց ծնողների շրջանում, այլ նաեւ՝ պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների։
Ուսումնական հաստատության նախագահ Էդիսոն Ջեկսոնը ստիպված է եղել դիմել ուսանողներին՝ պահանջելով իրենց կարգին պահել եւ չխախտել պաշտոնական միջոցառման անցկացման կարգը։ «Եթե նման վարքը շարունակվի, ձեր դիպլոմները կուղարկվեն ձեզ փոստով»,– ասել է նա։
Ավելի վաղ Դեվոսը խոսել էր այսպես կոչված «պատմականորեն սեւ քոլեջների եւ համալսարանների» մասին, ինչը Բեթուն Քուքմանի համալսարանում, որտեղ հիմնականում սեւամորթներ են սովորում, շատ հիվանդագին էր ընդունվել։
Top-news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է