Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը վախի արտահայտում էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը։
«Սերժ Սարգսյանն այն մարդն ու քաղաքական գործիչը չէ, որ պետք է այլեւս գնահատականներ տա։ Ինքը հնարավորություններ ունեցել է ճիշտ վարվելու, եւ բաց է թողել այդ հնարավորությունը։ Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել եւ հիշեցնել այն ամենը, ինչի համար ինքը մերժվել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը հեռացել է, որ նոր իշխանություններն ավելի լավ երկիր կառուցեն, սակայն չեն կարողանում կառուցել, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Այդ ո՞ւմ է ինքը հնարավորություն տվել՝ ՀՀ ժողովրդի՞ն։ 10 տարուց ավելի ՀՀ քաղաքացիներից բոլոր հնարավորությունները տարել է եւ տարել է շատ վատ ձեւով։ Այդ պատճառով էլ հիմա արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում, եւ փորձում է իրեն պաշտպանել , եւ ո՞ւմից է իրեն պաշտպանում, դա էլ հասկանալի չէ»։
Միլանի հայկական եկեղեցի՝ վարչապետի հետ համայնքի հանդիպմանը, արդրբեջանցու մուտք գործելը Ալեն Սիմոնյանը համարում է էժանագին հնարք։
«Դա ադրբեջանական կողմից եւս մեկ փորձ էր ինչ-որ ձեւով սնուցելու ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործողի համար, որպեսզի Ալիեւը երկրում ասի, որ իրականում մեր երկրում բացի հայերից որեւէ այլ խնդիր չկա։ Դատապարտում եմ ու էժանագին հնարք եմ համարում»։
Ինչպե՞ս ադրբեջանցուն հաջողվեց մուտք գործել եկեղեցի և արդյոք դա անվտանգության բացթողումը չէր՝ հետաքրքրվեցին լրագրողները։
«Դա եւս մեկ անգամ խոսում է հայկական կողմի պատրաստակամության եւ տեսակի մասին։ Պարոն Փաշինյանի անվտանգության աշխատակիցները տեղում են եղել եւ տեղում կան։ Ընդունող կողմը պարտավոր է ապահովել պարոն Փաշինյանի անվտանգությունը։ Ինչպես տեսաք, մեր անվտանգության աշխատակիցները տեղում էին եւ հսկում էին իրավիճակը»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ