Յունքերը նշել է ՌԴ–ԵՄ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է վերականգնվեն։ «Аdevarul.ro»–ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունքերը։
«Ճիշտ է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն արդեն այնպիսին չեն, ինչպիսին եղել են, և այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք։ Սակայն եթե անգամ ներկայում մեր հարաբերություններում կան խնդիրներ, դա չի նշանակում, որ դրանք կործանված են։ Մենք պետք է վերականգնենք դրանք, և կարծում եմ՝ մենք կկարողանանք դա անել»,-նշել է Յունքերը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նկատել է, որ տարաձայնությունները վերաբերում են Ուկրաինայի խնդրին և Ղրիմի «անօրինական բռնակցմանը»։
«Այդուհանդերձ, հաղորդակցության մեր ուղիները պետք է բաց մնան։ Այսօր աշխարհը, անկասկած, համագործակցության կարիք ունի, այլ ոչ թե առճակատման՝ տնտեսության ու անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև աշխարհաքաղաքական հեռանկարում»,-ընդգծել է եվրոպացի գործիչը։
7or.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել