Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

10 անգամ ավելի վատն է իրենց ծառայությունը, որ այդ ստից ակցիայի համար գաղտնի գործակալին բացահայտեց ( տեսանյութ)

«Ադրբեջանցին կարողացել է ճեղքել ՀՀ ղեկավարի անվտանգության կառույցը՝ մոտենալով շատ մոտիկ, Աստված գիտի՝ ձեռքն ու գրպաններն ինչ ունենալով». Վովա Վարդանով

Video Player


Հայ հանրությունը սոցիալական ցանցերում քննարկում է Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը:

Համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնցում նա պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման գործողությունների ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան, նույնիսկ՝ Ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև՝ սադրիչ:

«Ի՞նչ գիտեք, որ նա գաղտնի ծառայության աշխատակից է: Եթե դա այդպես է, ուրեմն մենք այնքան հմուտ հետախուզություն ունենք, որ իրենց գաղտնի ծառայության բոլոր գործակալների փաստաթղթերը մեզ մոտ է: Դա աբսուրդ է»,- անդրադառնալով միջադեպին ու «բլոգեր» ներկայացած անձի մասին վարկածներին՝ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Նա վստահ է, որ բլորգեր ներկայացած ադրբեջանցին գաղտնի ծառայությունների աշխատակից չէ:

«Եթե նույնիսկ գործակալ էր, ուրեմն ինչքան վատն է մեր գաղտնի ծառայությունը, 10 անգամ ավելի վատն է իրենց ծառայությունը, որ այդ ստից ակցիայի համար գաղտնի գործակալին բացահայտեց: Դա նոնսենս է»,- ասաց Վարդանովը:

Հետախույզը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղած բոլգերն ակտիվիստ է, ով կարողացել է ՀՀ առաջին դեմքի՝ պետության ղեկավարի անվտանգության որոշակի խառնաշփոթ իրավիճակից օգտվել:

«Ղեկավարություն է փոխվում: Վարչության պետը փոխվել է, և բնական է, որ ցանկացած ազդեցիկ, իսկ ինքը ազդեցիկ էր, ղեկավարի հետ որոշ կադրեր դուրս են գալիս, արդյունքում դուրս չեկածների պաշտոնների և պարտականությունների որոշակի վերաբաշխում է եղել: Արդյունքում՝ մի քիչ թուլացվել էր ՀՀ վարչապետի անվտանգությունը, ինչից, գիտակցելով կամ չգիտակցելով, օգտվեց այդ մերձկասպյան թուրքերի ակտիվիստը»,- ասաց հետախույզը:

168.am-ը Վարդանովից հետաքրքրվեց՝ եթե նա ակտիվիստ է, ապա ինչպե՞ս է մասնակցել ոստիկանական գործողություններին:

«Ես Ազգային անվտանգությունում ծառայել եմ ժամանակին, դրանից առաջ հետախուզությամբ էի զբաղվում՝ ֆիդայական շարժման ժամանակ: Հիմա եթե ինձ ներկայացնեն գաղտնի ծառայության աշխատակից, ծիծաղս կգա»,- ի պատասխան՝ ասաց Վովա Վարդանովը:

Նաև հավելեց. «Իմ կարծիքով՝ ինքը գաղտնի ծառայության աշխատակից չէ, ոչ մի հմտության չի տիրապետում, բայց կարողացել է ճեղքել Հայաստանի ղեկավարի անվտանգության կառույցը՝ մոտենալով շատ մոտիկ, Աստված գիտի՝ ձեռքն ու գրպաններն ինչ ունենալով: Դա ավելի վատ է, շատ ավելի վատ, քան, եթե Ջեյմս Բոնդը լիներ՝ Շվարցենեգերի հետ համատեղած: Դա շատ ավելի վատ է: Նորից եմ ասում, իմ կարծիքով՝ բացատրվում է անվտանգության կառույցի մեջ որոշակի վերադասավորումներով»: