Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Քրեական աշխարհի մասին օրենքը մահակ է. այն բացում է իշխանության՝ առանց այդ էլ բաց ձեռքերը». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Համահայկական հայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ քրեական հեղինակությունների համար Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը Հայաստանում չի կարող աշխատել։

«Սա ես համարում եմ մահակ մի մարդու ձեռքին, որն իրեն կառավարել չի կարողանում։ Օրենքով գողերի հետ կապված խնդիրը, այո՛, մտահոգիչ է, բայց օրենքը չի կարող աշխատել, և ես հասկանում եմ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, որոնք այդպես քվեարկեցին այս նախագծին. սա բաց է անում իշխանության՝ առանց այն էլ բաց ձեռքերը՝ տարբեր մարդկանց հասնելու համար։ Ստացվելու է, որ մի մարդ, որն ունի այդ տիտղոսը, բայց քայլ չի արել, ազատ է, իսկ մյուսը, որը քայլ է արել, պետք է ենթարկվի իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,- Ա.Ս.) կամքին, և նրան կուղղորդեն այնտեղ, որտեղ պետք է. հասկացա՞ք, թե ուր է տանում այս նախագիծը, երբ դառնա օրենք, որն անպայման կդառնա»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Վերջինիս խոսքով՝ հիմնավորված չեն այն պնդումները, թե Վրաստանում նմանատիպ օրենք է ընդունվել, և քրեական աշխարհում այս օրենքով վրացիները հասել են հաջողության, հետևաբար՝ Հայաստանում ևս այն նման արդյունք կարձանագրի։

«Համեմատության համար բերեմ մի վիճակագրություն. Օրինակ, միայն Քութաիս քաղաքում կար 262 օրենքով գող, իսկ Հայաստանում նրանք երեք տասնյակ են ընդամենը։ Վրաստանում այդ օրենքով գողերը պետության համար դարձել էին անկառավարելի, ուստի որոշվեց՝ եթե չեն կարողանում կառավարեն, պետք է վերահսկեն, և ընդունվեց օրենք, իհարկե, դրանից հետո զազրելի բաներ տեղի ունեցան, գաղութներում խայռտառակ վիճակ էր։ Արդյոք Հայաստանում կգտնվի՞ մեկը, որը օրենքով գողերի հետ կանի այն, ինչ արեցին Վրաստանում. չէ՞ որ այդ օրենքի ընդունումից հետո մենք ազատազրկման վայրերում ունենալու ենք նման լուրջ խնդիրներ. իսկ արդյոք այս իշխանությունը կարողանալո՞ւ է այդ խնդիրները լուծել, ես խիստ կասկածում եմ»,- ասաց Եղիազարյանը։

Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ նաև այս նախագծին առաջին ընթերցմամբ դեմ քվեարկած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և նշեց, որ հավանական է համարում, որ ԲՀԿ-ն սկսի հակաիշխանական գործընթաց։

«Երբ ժողովուրդը կզզվի, միանշանակ, պետք է ԲՀԿ-ն նման գործընթաց սկսի»,- ասաց Եղիազարյանը։

Իշխանության ղեկավարի դեմ գործընթաց սկսելու սցենարը Գուրգեն Եղիազարյանը չբացառեց նաև Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության պարագայում։

«Փաշինյանը չի կողմնորոշվում՝ ինչ անի. նա շատ վատ վիճակում է գտնվում, նա լրջագույն խնդիր ունի այս պաշտոններին նշանակելու հարցում՝ կադրերի առումով։ Եթե շտապեց կադրեր նշանակել այս անկայուն իրավիճակում, քանի որ մասնագետներ են այդ ԺՊ-ները, կարող են սիտուացիան պահել կառավարելի, իսկ երբ գա այդ 25 տարեկանը, այն ժամանակ կտեսնեն, թե ինչի կվերածվի ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։ ԱԱԾ-ի մատիկները դրված են երկրի զարկերակի վրա, և նրանցից լավ որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում»։

Հարցին՝ եթե ժամանակավոր պաշտոնակատարներին Փաշինյանը փոխի, հավանակա՞ն է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ընդդեմ Փաշինյանի գործընթաց սկսեն, Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե, ես եղել եմ երկու անգամ պաշտոնի և տեսել եմ, թե ինչպես են մարդիկ 180 աստիճանով շուռ եկել»։