Նեղացկոտ Էրդողանը․ Թուրք մոդելյորին 5 տարվա պատիժ է սպառնում երկրի նախագահին «վիրավորելու» համար
Թուրքիայի դատախազությունը գործ է հարուցել մոդելյոր Բարբարոս Չանսալի դեմ այն բանի համար, որ նա իբր անցյալ տարի իր մի շարք թվիթներում վիրավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել է նորությունների T24 կայքը։ Դատախազությունը Չանսալի համար հինգ տարվա բանտային կալանք է պահանջում։
Մեղադրական եզրակացության մեջ մեջբերվում են Չանսալի հինգ թվիթները, որոնց թվում մեկը, որտեղ ասվում է, թե «կառավարամետ Star թերթի մեկնաբանը գրում է, որ FETO-ն (այսպես են թուրքական իշխանություններն անվանում 2016թ․ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը – խմբ.), հնարավոր է, պլանավորում է սպանել Էրդողանին՝ նրան վարակելով ՁԻԱՀ-ով»։
Դիզայները թվիթը տեղադրել է ՁԻԱՀ-ի մասին «Փոխանցվում է արյան միջոցով» հոդվածի հետ միասին։ Նա նշել է, թե ծիծաղելի է համարում, որ արդարադատության նախարարությունը նման հետաքննություն է նախաձեռնել։
Մոդելյորը թերթերի վերնագրերում էր հայտնվել 2017թ․, երբ նրան ձերբակալել էին Կիպրոսի հյուսիսում եւ արտաքսել էին Թուրքիա՝ սոցիալական ցանցերում տեղադրած տեսանյութի համար, որում նա քննադատում էր Թուրքիայի իշխանություններին եւ ժողովրդին։ Օդանավակայանից դուրս գալիս նրա վրա զայրացած մարդիկ էին հարձակվել։
62-ժամյա Չանսալին այն ժամանակ դատապարտել էին 6 ամսվա եւ 20 օրվա ազատազրկման։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո