Լավրովը կոչ է արել ԵՄ-ին հասկանալ, որ «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունների ժամանակն անցել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Եվրոպային հասկանալ, որ Ռուսաստանի հետ «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունների ժամանակն անցել գնացել է վաղուց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այս մասին նա հայտարարել է «Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ունեցած բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Այդ այցն, իհարկե, շատ հատկանշական է եղել, քանի որ դա Մերկելի առաջին այցելությունն էր մի քանի տարվա մեջ: Իսկ խոսակցությունը եղել է կառուցողական, գործնական, առանց որևէ դասախոսության փորձի: Դա է մեր սկզբունքը, և մենք ակնկալում ենք, որ Եվրոպան պետք է հասկանա, որ «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունների ժամանակն անցել գնացել է վաղուց», - ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը նկատում է հակասական դիրքորոշումներ Եվրոպական Միության ներսում, որտեղ մեծամասնությունը տեսնում է Մոսկվայի հետ երկխոսություն հաստատելու անհրաժեշտությունը, իսկ «ագրեսիվ փոքրամասնությունը» կտրականապես դեմ է դրան:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը