Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում

Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա
Հայաստան

Չափազանց վտանգավոր նախադեպ է. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման մասին

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը չափազանց վտանգավոր նախադեպ է համարում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը:

Պլատֆորմի տարածած հայտարարությունում ասվում է.

«ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ափսոսանքով է ընդունել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ տեղեկությունը: Ինչպես ԵԱՀԿ-ն ամբողջությամբ, այնպես էլ նրա գրասենյակը Հայաստանում անգնահատելի ներդրում ունեն մեր երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` մեզ համար առանձնապես գնահատելի են միջազգային հեղինակավոր այս կազմակերպության այն ծրագրերը, որոնք նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրական գործընթացների կայացմանն ու ամրապնդմանը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Այս առումով Պլատֆորմն իր խորին երախտագիտությունն է հայտնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությանն ու աշխատակազմին` բեղմնավոր աշխատանքի եւ արդյունավետ համագործակցության համար:

Այն, որ առաքելության գործունեության դադարեցումը պայմանավորված չէ օբյեկտիվ որեւէ հանգամանքով, հակասում է ինչպես հենց ԵԱՀԿ-ի, այնպես էլ ընդունող երկրի, հայ հասարակության ցանկությանը, եւ բացառապես արդյունք է Կազմակերպության անդամ մեկ երկրի` Ադրբեջանի ապակառուցողական քայլի, չի կարող ընկալվել այլ կերպ, քան վրդովմունքն է: Սա առաջին դեպքը չէ, երբ պետությունները, դառնալով միջազգային կառույցների անդամներ, սակայն չկիսելով տվյալ քաղաքական միջավայրում ընդունված արժեքային համակարգը եւ վարքային նորմերը, խոչընդոտում են այդ կառույցների աշխատանքին թե՛ իրենց երկրներում, թե՛ այլուր: Նախորդ տարիներին ԵԱՀԿ-ի նկատմամբ այդօրինակ ընդդիմագործության արդյունքում փակվեցին ԵԱՀԿ գրասենյակները Թբիլիսիում (Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ) եւ Բաքվում (հենց իր` Ադրբեջանի նախաձեռնությամբ), իսկ հիմա արդեն` Հարավային Կովկասի երրորդ երկրում:

Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից որեւէ կերպ չհիմնավորված վետոյի իրավունքի կիրառումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի բյուջեի հաստատման նկատմամբ, որը դարձել է վերջինիս մանդատի դադարեցման պատճառ: Մենք սա համարում ենք չափազանց վտանգավոր եւ միջազգային համագործակցությանը վնաս հասցնող նախադեպ:

Հայաստանի Հանրապետության իշխանություններից, պետական բոլոր կառույցներից մենք ակնկալում ենք առավել մեծ հետաքրքրվածություն ԵԱՀԿ-ի հետ համատեղ ծրագրերի իրագործման եւ այդ հեղինակավոր կազմակերպության հանդեպ ստանձնած քաղաքական բոլոր պարտավորությունների կատարման հարցում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵԱՀԿ Եվրոպայի եւ նրա ոլորտային բոլոր կառույցներին, չնայած երեւանյան գրասենյակի փակմանը, երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ աշխատանքը Հայաստանի հետ: Հուսով ենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններն անհրաժեշտ ջանքեր կգործադրեն Հայաստանում եւ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում այդ կառույցի լիարժեք ներկայությունը վերականգնելու համար:

Կարծում ենք, որ փոխըմբռնման եւ վստահության վրա հիմնված աշխարհակարգի հաստատման վերաբերյալ վերջին տարիներին հետադիմական ուժերի մարտահրավերների առկայության համատեքստում առավել քան կարեւոր է կառուցողական մոտեցումների ակտիվ գործադրումը: Այն պետությունները, որոնց քաղաքականությունն ակնհայտորեն տարբերվում է միջազգային այս կամ այն ինստիտուտի դավանած սկզբունքներից, չպետք է ունենան որոշիչ ձայնի իրավունք, առնվազն` այլ երկրներում այդ ինստիտուտների գործունեության նկատմամբ:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումն այդ հարցում լավ դաս կհանդիսանա` վերջնականապես համոզվելու համար, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու համար»:

NEWS.am