Լեւոն Իգիթյանը խուլիգանաբար է արտահայտվել. «Երկիր Ծիրանի»
Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը խուլիգանաբար է արտահայտվել։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը։
«Մենք առհասարակ չենք մեկնաբանի նրա արտահայտությունները։ Մենք պարզապես Հայաստանի հանրապետական կուսակցությանը խորհուրդ ենք տալիս խնդրել մարդկանց, ովքեր հասարակայնորեն հայտարարություններ են անում, դաստիարակված լինել, այլ ոչ թե խուլիգանական արտահայտություններով ելույթ ունենալ», - ընդգծել է Հայկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ իշխող ՀՀԿ-ից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուները՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանն ու «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում գումար են ստացել «դատարկաբանության» համար։ «Նրանք ոչինչ չեն ստեղծել, նույնիսկ քարը քարին չեն դրել։ Այժմ ձեզ եմ հարցնում՝ մենք ի՞նչ է հիմարներ ենք։ Որպեզի խանութ մտնենք, փող տալ ու ոչինչ չվերցնենք կամ ինստիտուտ մտնենք, որպեսզի կրթություն ստանանք, գումար տանք ու չսովորենք»,-ասել է Իգիթյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները