Պատրաստ եմ 2018-ից հետո մնալ վարչապետի պաշտոնում. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018 թվականին, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը մնալ վարչապետի պաշտոնում եւ դառնալ երկրի ղեկավար: Այս մասին նա նշել է Ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում:
Հարցին՝ Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար, նա հակիրճ պատասխանել է. «Պատրաստ եմ»:
Իսկ Դուք ցանկանում ե՞ք դա, հարցին էլ արձագանքելն է. «Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»:
Ինչ վերաբերում է առաջիկա 5 տարվա համար Հայաստանի ապագային, Կարեն Կարապետյանն ասել է. «Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության եւ էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները»:
Նշենք, որ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն ավարտում է իր նախագահության երկրորդ շրջանը, եւ այդ պահից Հայաստանն ամբողջությամբ դառնում է խորհրդարանական հանրապետություն:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները