Շատերը ցանկանում են, որ մենք մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից». Մակունց
Դատաիրավական ոլորտի բարեփոխումների նուրբ հարցում շտապել չի կարելի: Այս մասին Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները անհամբեր փոփոխությունների են սպասում, գիտակցում ենք, որ երբեմն նրանք ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից»: Սակայն, մենք դա չենք անելու»,-ասել է նա:
Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանության աշխատակիցները հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխանության հետ համատեղվում ռուսական զինվորականների առկայությունն իր տարածքում:
«Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ պատճառով է այնտեղ գտնվում ռազմակայանը. Պատասխանը վերաբերում է հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Տեղակայման որոշումն ընդունվել էր երկկողմ համաձայնությամբ եւ այս պահին այդ դիրքորոշումը փոխելու որեւէ հիմք չկա», - ի պատասխան նշեց Լիլիթ Մակունցը:
Նրա համոզմամբ, այսօր եկել է հայ-ամերիկյան հարաբերությունները ինստիտուցիոնալ ոլորտ տեղափոխելու ժամանակը, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան անկախ առանձին անձանց դիրքորոշումից, այլ՝ հիմնվելով երկկողմ շահերի վրա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ