Թրամփը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի կառավարության դեմ պատժամիջոցները։ Իր որոշման մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին հատուկ նամակով, որի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Նամակում նշվում է, որ երկարաձգվում է 2006-2012 թվականներին մտցված պատժամիջոցների գործողության ժամկետը՝ դիմակայելու համար Սիրիայի կառավարության կողմից ԱՄՆ «ազգային անվտանգության շահերին, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը» սպառնացող «արտակարգ եւ բացառիկ վտանգին»։
Այդպիսի գործողությունների թվում են «Սիրիայի իշխանությունների դաժանությունն ու ճնշումները սեփական քաղաքացիների հանդեպ», «քիմիական եւ կենսաբանական զենքի օգտագործման եւ տնօրինման մղումը, մասսայական ոչնչացման զենքի եւ հրթիռային ծրագրերի կիրառման մղումը», «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը», ինչպես նաեւ «Իրաքի կայունացմանն ու վերականգնմանն ուղղված ԱՄՆ–ի եւ միջազգային ջանքերի վիժեցումը»։
«Միացյալ Նահանգները դատապարտում են Ասադի ռեժիմի կողմից դաժան բռնությունն ու մարդու իրավունքների խախտումը եւ կոչ են անում դադարեցնել սիրիական ժողովրդի նկատմամբ բռնությունը, պահպանել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, ապահովել հումանիտար օգնության մատակարարումը, թույլ տալ Սիրիայում քաղաքական անցում իրականացնել, ինչը կնպաստի ճանապարհ հարթել դեպի ազատություն, դեմոկրատիա եւ արդարություն»,– ասվում է փաստաթղթում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է