Ռոբերտ Դե Նիրոն սուր քննադատության է ենթարկել Թրամփին
Ամերիկյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է Դոնալդ Թրամփի աշխատակազմի քաղաքականությունը, որն ուղղված է արվեստի աջակցության կրճատմանը,– գրում է «The Independent»–ը։
«Chaplin Award» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ, իր ելույթում, դերասանը հայտարարել է, որ արվեստին աջակցության ծրագրերի ֆինանսավորման կրճատումը վկայում է Թրամփի ադմինիստրացիայի՝ արվեստի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մասին։
«Ադմինիստրացիան կարծում է, որ այս ծրագրերի շրջանակներում հատկացված գումարները գնում են հարուստ լիբերալ վերնախավին։ Դա այն է, ինչ նրանք հիմա կոչում են «այլընտրանքային փաստեր», սակայն ես կնախընտրեի «անհեթեթություն» բառը»,– ասել է Դե Նիրոն։
Ռոբերտ Դե Նիրոն իր գործունեության ընթացքում խաղացել է ավելի քան 70 դեր եւ արժանացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երկու «Օսկարի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է