Թուրքիայում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ պետությանը վիրավորելու համար
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրող Ջանան Չոշքունը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, պետությանն ու զինվորականությանը վիրավորելու համար մեղադրվող Չոշքունն իր մեղքը չի ընդունել:
Դեռևս անցյալ տարի լրագրողն անդրադարձ էր կատարել Թուրքիայից սոխի պարկերի անվան տակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հասցված օգնությանը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 11-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում:
«Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալության վերաբերյալ իր մտահոգությունն էր այն ժամանակ հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը` դատապարտելով ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը