Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանը Վալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Հրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է Շենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղ Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն ԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ Կոշտա

Ուկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար
Հայաստան

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում:

Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը: Օրինակ՝ եթե ներկայիս ծայրահեղ լիբերալիզմի դիրքերից հանդես եկող պոպուլիզմին փոխարինելու գա ծայրահեղ ազգայինի դիրքերից հանդես եկող մեկ այլ պոպուլիզմ, ապա ինչպես մամթմատիկայում է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու:

Ժողովրդավարություն և պոպուլիզմ. երկուսն էլ հանդես են գալիս ժողովրդի անունից: Սակայն ի տարբերություն ներկայացուցչական ժողովրդավարության (որի հիմքը գիտակից և պատասխանատու քաղաքացին է)՝ պոպուլիզմը ձգտում է կուրացնել մարդկային գիտակցությունն ու բանականությունը: Պատասխանատու քաղաքացին առաջին հերթին մտածող և գիտակից քաղաքացին է, որը պոպուլիզմի թիվ մեկ հակառակորդն է և իրական ժողովրդավարության թիվ մեկ բարեկամն ու հենարանը: Որովհետև պատասխանատու և գիտակից քաղաքացին չի ենթարկվում մանիպուլիացիաների: Նրան հնարավոր չէ խաբել ու մոլորեցնել, հնարավոր չէ սեփական կարծիք փաթաթել, հնարավոր չէ նրա էմոցիաների հաշվին քաղաքական պայքար մղել այլախոհների ու քաղաքական մրցակիցների դեմ:

Մասնագետները նշում են, որ պոպուլիզմը “ձվադրում և զարգանում” է իրական ներկայացուցչական ժողովրդավարության մեջ տեղ գտած թերությունների հաշվին: Պոպուլիզմը երբեք բաց չի թողնում առիթը՝ ժողովրդավարության թերություններից օգտվելու համար: Այն միշտ գտնում է հասարակության մեծ կամ փոքր խմբերի, որոնք ինչ որ հարցերում դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից և անմիջապես սկսում են “բղավել վերջիններիս իրավունքների ու շահերի համար՝ դրանք հարմարացնելով սեփական պատկերացումներին ու շահերին:

Հատկանշական է, որ վերջին տարիներին պոպուլիզմի ալիքը քաղաքական ազդեցիկ դերակատարություն է տվել տարբեր քաղաքական գործիչների և ուժերի. մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Հունգարիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Եմենում, Բիրմայում, Վենեսուելաում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Հարավային Սուդանում և այլն:

Թվարկված երկրներից յուրաքանչյուրում պոպուլիզմի համար առիթ են հանդիսացել տարբեր խնդիրներ, հատկապես գլոբալիզացիայի բացասական հետևանանքները, սոցիալական ապահովության մակարդակի անկումը, ազգային ինքնությանը սպառնացող վտանգները, փախստականների հարցերը, ձգձգվող հակամարտությունները, ռասսայական խտրականությունը, աշխատատեղերի կրճատումները, կրոնական հարցերը, հանրային ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը, ԼԳԲՏ-ի իրավունքները, ազգայնական շարժումները, կոռուպցիան և այլն:

Բոլոր երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ, պոպուլիստական մոտեցումները ակնհայտ սպառնալիք են դարձել մարդու իրավունքների և ազատությունների համար: Առկա հիմնախնդիրների համար, որպես կանոն պոպուլիստներն ունեն պարզ լուծումներ՝ մեղքը բարդել “ոչ պոպուլյար” քաղաքական ուժերի վրա և վերջինների դեմոնիզացման միջոցով փորձել ամրապնդել սեփական իշխանությունը:

Վերհիշենք՝ 2018թ. ապրիլին երկրի խնդիրների լուծման համար թիվ մեկ "խոչընդոտողը" հայտարարվեց Սերժ Սարգսյանը, հետո Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո ՀՀԿ մեծամասնությամբ խորհրդարանը, հետո ազգային գաղափարախոսության կրող ուժերը (ՀՅԴ, ԲՀԿ), հետո դատարանները, հետո դաշտային հրամանատարները, հետո սահմանադրական դատարանը, առանձիև վերցրած դեպքերում որոշ ՏԻՄ-եր ու այսպես շարունակ: Այս ընթացքում պետական մակարդակով սանձազերծած կամայականնությունների արդյունքում ոտնահարվել են բազմաթիվ մարդկանց իրավունքներ՝ հասցնելով նրանց ինչպես իրավական, այնպես էլ բարոյական մեծ վնասներ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մոնոէթնիկ հասարակությամբ, ունիտար փոքր պետությունները՝ թեկուզև շատ խոցելի են պոպուլիզմի տեսանկյունից, այնուամենայնիվ որպես կանոն ավելի արագ են ընկալում պոպուլիզմի անհեռանկարայնությունը: Մեր երկրում պոպուլիզմի կիրառական մեթոդները կարծես սպառվել են, որովհետև սպառվել են նաև “մեղավոր ճանաչվելիք” ինտիտուտները: Այսինքն, այլևս չկան նոր ինստիտուտներ ու սուբյեկտներ, որոնց վրա հնարավոր լինի բարդել ընթացիկ սոցիալ- տնտեսական ու հանրային այլ պրոբլեմները: Հետևաբար եկել է հիասթափությունները մեղմելու և պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը:

Այս իրավիճակում պոպուլիստներն օգտագործում են վերջին հնարավորությունը՝ շեղող մանևրներով անընդհատ քարոզը (լայվեր, հարցազրույցներ, երկարաշունչ ելույթներ, միապաղաղ բացատրական զրույցներ, անընդհատ կրկնվող տեքստեր, “լեգիտիմացվող” վախի մթնոլորտի ձևավորում, “հոգատար կառավարման” իմիտացիա և այլն) և տեղեկատվական կարճատև առիթներ ստեղծելն ու դրանց զանգվածային քննարկումներ կազմակերպելը:

Աշխարհում դեռ ոչ մի պոպուլիստական ուժ չի կարողացել վերածվել ռացիոնալ կառավարում իրականացնող արդյունավետ քաղաքական սուբյեկտի: Դրանք կամ վերածվել են բռնապետական ռեժիմի, կամ էլ բախվելով գիտակից քաղաքացիների սառը դատողությանը՝ աստիճանաբար հետ են քաշվել քաղաքական ասպարեզից:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից