Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով բունդեսվերի եւս մեկ սպա է ձերբակալվել
Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են բունդեսվերի 27-ամյա ավագ լեյտենանտ Մաքսիմիլիան Տ.-ին, ում կակածում են ահաբեկչություն նախապատրաստելուն մասնակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է Spiegel Online պարբերականը։
Գործով գլխավոր գործող անձ է ձերբակալվածի ծառայակից Ֆրանկո Ա.-ն, ով ենթադրաբար ահաբեկչական հարձակումներ էր նախապատրաստում։ Մաքսիմիլիան Տ.-ն եւ Ֆրանկո Ա.-ն ծառայում են լեռնային հրաձիգների միակ համատեղ գերմանա-ֆրանսիական բրիգադում։
Ավագ լեյտենանտ Ֆրանկո Ա.-ի գործով նախնական հետաքննությունը սկսվել է հունվարի վերջին, երբ Վիեննայի օդանավակայանի զուգարանում 7,65 մմ տրամաչափի ատրճանակ է հայտնաբերվել։ Փետրվարի 3-ին նա վերադարձել է ատրճանակը վերցնելու համար, սակայն ձերբակալվել է ավստրիական իշխանությունների կողմից, ինչից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
2015 թվականի դեկտեմբերի վերջին Ա.-ն իշխանություններին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ու իրեն ներկայացրել որպես սիրիացի փախստական՝ տեղավորվելով փախստականների համար նախատեսված ապաստանում։ Ըստ դատախազության՝ Ֆրանկո Ա.-ն երկակի կյանք է վարել։
Ավելի ուշ այդ գործով ձերբակալվել է նրա ենթադրյալ հանցակիցը՝ 24-ամյա ուսանողը, Օֆենբախից։
Ինչպես նշում է Spiegel Online-ը՝ Մաքսիմիլիան Տ.-ի ձերբակալությունից հետո քննությունն ավելի շատ ապացույցներ ունեցավ այն տարբերակի, որ բունդեսվերի կազմում գործել է «աջակողմյան գաղափարներ դավանող համախոհների շրջանակ կամ նույնիսկ աջ ծայրահեղականների ահաբեկչական միջուկ»։
NEWS.am


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը