Իսրայելի ԱԳՆ-ն Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո կանչել է Թուրքիայի դեսպանին
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին՝ Իսրայելի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջրերս արած հայտարարությունները պարզաբանելու համար։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը։
Նախօրեին Էրդողանը մուսուլմաններին կոչ է արել «հնարավորինս հաճախ այցելել Էլ Ակսա» մզկիթ, որը գտնվում է Երուսաղեմի տաճարային լեռան վրա, քանի որ «ամեն օրը, քանի դեռ Երուսաղեմը բռնազավթված է, վիրավորական է» իրենց համար։ Նա նաեւ քննադատել է Իսրայելի օրինագիծը, որն արգելում է ուշ գիշերը եւ վաղ առավոտյան մուսուլմաններին աղոթքի ավանդական կոչը։
«Նրանք, ովքեր պարբերաբար խախտում են մարդու իրավունքները սեփական երկրում, չպետք է դասեր տան տարածաշրջանում միակ ժողովրդավարությանը», — պարբերականը մեջբերում է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Էմանուել Նաչսոնին։
Երբեմնի ռազմավարական գործընկերներ Թուրքիան եւ Իսրայելը միմյանցից հեռացել են Անկարայում իսլամիստների իշխանության գալուց հետո։ Հարաբերությունների սառեցման «գագաթնակետը» դարձավ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է