Մենք այլեւս չենք նշի մայիսի 9-ը Մոսկվայի սցենարով. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մայիսի 9 տոնը կմնա երկրում, սակայն այն չի նշվի «մոսկովյան սցենարով», հաղորդում է «Ուկրաինական լուրեր»-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինացիները նացիզմի նկատմամբ հաղթանակի իրավահավասար մասնակիցներ են։
«Այդ տարիների մասին դառը հիշողությունները չեն լքում մեզ՝ խնամքով սերնդեսերունդ փոխանցվելով։ Տոնն ինչպես կա, այնպես էլ կմնա, բայց մենք այլեւս չենք նշի այն մոսկովյան սցենարով»,- ասել է նա։
Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները միասին են կռվել։
Նա նաեւ հավելել է, որ այդ պատերազմն «ունեցել է նաեւ իր առանձին՝ ուկրաինական չափումը, որը մեզ համար գլխավորն է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է