Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ընկալումը ողջունվել է գործընկերների կողմից
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախադրյալների վերաբերյալ Հայաստանի ընկալումը ողջունվել է միջազգային գործընկերների կողմից, արձանագրվել է, որ Հայաստանի դիրքորոշումը բավականին կառուցողական է: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Վարչապետի կարծիքով՝ վերջին 1,5 տարում Հայաստանի բոլոր գործընկերներին հաջողվել է իրենց համար պարզել, որ հայկական կողմը ոչ միայն բանակցային գործընթացը փակուղի տանելու մտադրություն չունի, այլեւ հակառակը՝ մտադիր է այն շարունակել նոր ուժով:
«Կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց լուծելու անհնար է անցկացնել եւ իրականացնել արդյունավետ բանակցային գործընթաց։ Կան որոշ ընդհանուր պատկերացումներ այդ հասկացության վերաբերյալ՝ նախադրյալների տեսակետից, եւ ես կարծում եմ, որ կարգավորման համար նախապայմանների հարցի մեր ընկալումը մեծ ըմբռնում է ստացել, քանի որ հստակեցվել էր, որ այդ հարցով մեր դիրքորոշումը կառուցողական է։ Չնայած տագնապին՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ աշխատանք է տարվում բանակցությունների համար պայմաններ ստեղծելու եւ հակամարտության բոլոր կողմերի համար համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար», նշեց վարչապետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնել առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, Փաշինյանն ասաց, որ դա բխում է բանակցային գործընթացի տրամաբանությունից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ