Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Կարո Փայլանը մեկնաբանել է իր հետ կատարվածը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն առաջին անգամ մանրամասն գրի է առել շաբաթներ առաջ երկրի խորհրդարանում ազգայնականների կողմից կիրառված ճնշման և ցեղասպանություն եզրույթի կիրառման համար երեք նիստի մասնակցության իրավունքից զրկվելու միջադեպի մանրամասներն ու կիսել մտահոգությունները:

«Ակօս»-ում տպագրված հոդվածում Փայլանը հայտնել է, որ «նախանձում է», երբ տեսնում է, թե ինչպես է Գերմանիայի խորհրդարանը հարգում ոչ վաղ անցյալում Հիտլերի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը, և ծանր զգացումներ է ունեցել Բեռլին ուղևորության ժամանակ:

«Երեկվա հալածանքներին առերեսվել չկարողացող և այսօրվա հալածանքները ծայրաստիճան անտարբեր կերպով շարունակող մի երկրից էի գնում… Երկրիս համար տխրեցի, աչքերս խոնավացած գնացի այդ հանդիպմանը», - պատմում է Փայլանը:

Խոսելով աղմկահարույց ելույթի և դրան հաջորդած սկանդալի մասին՝ հայազգի պատգամավորը ևս մեկ անգամ շեշտել է, որ իր բուն նպատակն այդ օրը ցեղասպանության մասին բարձրաձայնելը չէր, այլ թուրք քաղաքական գործիչներին անընդմեջ կրկնվող և բռնության ու ցեղասպանությունների հանգեցնող ճակատագրական սխալների մասին հիշեցնելն ու դրանից հետ պահելը:

«Իմ մտադրությունն իրականում կանգնել ու այդ ամբիոնից ցեղասպանություն բառն ասելը չէր: Ես այդ ամբիոնից մեկ անգամ չէ, որ արտասանել եմ և՛ ցեղասպանություն, և՛ Հայոց ցեղասպանություն բառերը»,- նշել է Փայլանն ու հավելել, որ իրեն մտահոգողը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծն է ու դրա հնարավոր հետևանքները, որոնք տեսանելի եղան 20-րդ դարի սկզբում հայկական, հունական, ասորական ցեղասպանությունների ժամանակ:

«Առաջարկվող նոր Սահմանադրությունն «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից մեկնաբանվում է որպես «Թուրքի սահմանադրություն»: Սա ինձ վախեցնում է: Որովհետև այն ժամանակ էլ Թալեաթը, Էնվերն ու նրանց նմանները որոշեցին «Թուրքի սահմանադրություն» առաջ բերել. որոշ ազգերի ընդունեցին, ոմանց գոյությունը հաշվի չառան, ոմանց էլ ամբողջովին ոչնչացրին: Իրականում վախեցնողն այն է, որ Թուրքիան վճռականորեն գնում է այն ճանապարհով, որի վերաբերյալ սեփական պատմությունն անգամ ասում է «Զգույշ, չանես»: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, որոնց համարում եմ գաղափարակից ընկերներ, այդ ժամանակ ասացին. «Կարո՛, իրավացի ես, բայց հիմա ցեղասպանության ժամանա՞կն էր»։ Իհարկե, չզարմացա», - պատմել է Փայլանը և ևս մեկ անգամ հաստատել, որ էրդողանականները նրան ժամանակավորապես Մեջլիսից հեռացրին ազգայնականների ճնշման տակ:

««Ազգայնական շարժում» կուսակցության անդամներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին սպառնացին, թե «Եթե Կարոյին դուրս չշպրտեք՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի անցկացման հարցում չենք օգնի ձեզ»: Այսպիով՝ ես ենթարկվեցի ազգայնականների քաղաքական դատաստանին», - գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան էր ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: