Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երեկ շատ հարգալից կերպով ներկայացրել է ԲՀԿ սկզբունքը, տեսակետը, մոտեցումը, կարող եք 7 անգամ միացնել և նայել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Պետրոսյանի ներկայացրած՝ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև ծագած վիճաբանությանը:
«Նա ելույթից առաջ էլ ասաց, որ որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունի, այլ ներկայացնում է կուսակցության տեսակետը: Իսկ Պետրոսյան Գևորգի հետ մենք հանդիպման էինք, իրար հետ գնացել ենք հանդիպման, ոչ մի ուրիշ բան չի եղել, թե չէ մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում, այդպիսի բան չկա»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին` ինչո՞վ է բացատրում նախաձեռնության հետ կապված աղմուկը, Ծառուկյանն ասաց.
«Ինձ թվում է` մեծ աղմուկ չէ, աղմուկից կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ այնտեղ, կարող է, իրար չեն հասկացել կամ չգիտեմ` ինչ: Մենք ինչ որ կա, դա ենք ասել»,-նշեց ԲՀԿ ղեկավարը:
Հարցին` ինքն է՞լ է գտնում, որ Գևորգ Պետրոսյանին «հալալ» է, ինչպես իրենց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն է ասել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
«Հալալ է, ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ... առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ. մեզ համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել: Դա մեզ համար անընդունելի է, թող ասեն` մենք հետամնաց ենք»:
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, թե «Բարգավաճ Հայաստանն» ամբո՞ղջ կոնվենցիային է դեմ, թե՞ կան որոշ դրույթներ, որոնք ընդունում է, Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ինքը միշտ անկեղծ է պատասխանել, և հիմա էլ անկեղծ է պատասխանելու. «Եկեք մեր հայկական, ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ, մենք տողատակերով չենք ուզում»,-ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո