Եղջերուները մարդկանց դիակներ են ուտում (ֆոտո)
Քրեագետները բազմաթիվ տարօրինակ փորձեր են անում, որպեսզի բացահայտեն հանցագործությունները ու նույնականացնեն մարմինները։ Օրինակ նրանք երբեմն մարմինները անտառում են թողնում՝ փտելու, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունենում դրանց հետ քայքայումից հետո։ Նման փորձեր հաճախ են իրականացվում Դատական մարդաբանության թեքսասյան հետազոտական կենտրոնում, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկա» պորտալը։
2014-ին հետազոտողները մի մարմին էին թողել կենտրոնի տարածքում՝ անտառային մասում։ Նրանք ուզում էին ուսումնասիրել, թե ինչ հետքեր են թողնում տարբեր գիշատիչ կենդանիները մարմնի վրա, դրա համար էլ դիակի մոտ տեսախցիկ էին տեղադրել։ Սկզբում ամեն ինչ սովորական էր ընթանում՝ դիակին մոտենում էին աղվեսները, անգղները, կոյոտները, բայց մի քանի ամիս հետո իրադարձությունները անսպասելի ընթացք են ստացել։
2015-ի հունվարի 5-ին տեսախցիկը ֆիքսել էր մի երիտասարդ եղջերուի, որը կանգնել էր կմախքի կողքին՝ բերանի մեջ մարդկային ոսկոր։ Հետո դա կրկնվել է, արդեն մեկ ուրիշ եղջերուի մասնակցությամբ։ Դա առաջին ֆիքսված դեպքն է, որ եղջերուն ուտում է մարդու դիակ, գրում է Journal of Forensic Sciences ամսագիրը։
Գիտնականները կարծում են, որ եղջերուները ու մյուս խոտակեր կենդանիները ժամանակ առ ժամանակ միներալների՝ օրինակ ֆոսֆորի, աղի ու կալցիումի կարիք են ունենում ու ստանում են դա մսից, հատկապես ձմռանը, երբ այդ միներալները բացակայում են նրանց սովորական սննդակարգում։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է