Օբաման Թրամփին զգուշացրել էր, որ աշխատանքի չվերցնի Մայքլ Ֆլինին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել էր, որ չարժե աշխատանքի ընդունել գեներալ Մայքլ Ֆլինին, հաղորդում է NBC հեռուստաալիքը։
Ֆլինը 2012-2014 թթ․ զբաղեցնում էր ԱՄՆ Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ 2017-ի հունվարի 20-ից փետրվարի 13-ը եղել է Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականը։ Նա հրաժարական է տվել այն մեղադրանքների ֆոնին, որ լիովին չի հրապարակել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016-ի վերջին ունեցած իր զրույցի բովանդակությունը։
Սակայն Ֆլինին աշխատանքի չվերցնելու Օբամայի զգուշացումը պայմանավորված չէր գեներալի «ռուսական կապերով», այլ ավելի շուտ նրա բնավորության ու վատ ղեկավարման պատճառով էր»,- հայտնում է հեռուստաալիքն առանց փակագծերը բացելու։
Բացի այդ, Ֆլինի հրաժարականից հետո ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ գեներալն ԱՄՆ Արդարադատության նախարարությունում գրանցված է եղել որպես «արտասահմանյան գործակալ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է