Եղիսաբեթ 2-րդին նորից լուսանկարել են մեքենա վարելիս
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, որը անցած ամիս նշում էր իր 91 ամյակը, նորից տեսել են մեքենա վարելիս։ Այս անգամ նա Jaguar X-Type էր վարում, որով վերադառնում էր կիրակնօրյա պատարագից՝ Մեծ Վինձորյան պուրակում գտնվող թագավորական եկեղեցուց։
Լուսանկարը հրապարակվել է Daily Telegraph թերթում։ Լուսանկարում թագուհին կապույտ վերարկուով է ու նույն գույնի գլխարկով։ Բրիտանական պատմության մեջ ամենաերկարատև կառավարած միապետի կողքին նրա թիկնապահն է։ Երկու տարի առաջ թագուհին իրարանցում էր առաջացրել, երբ այդ նույն Վինձորի պուրակում մեքենայով առաջ էր անցել իրենց երեխայի հետ զբոսնող մի երիտասարդ զույգից՝ որոշելով չսպասել, թե երբ են նրանք իրեն ճանապարհ տալու։ Ընդ որում նա սիրալիր էր գտնվել ու ժպիտ պարգեւել իր հպատակներին։
Եղիսաբեթ 2-րդը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սանիտարական մեքենայի մեխանիկ վարորդի որակավորում էր ստացել, սիրում է մեքենա վարել։ Ընդ որում նա Մեծ Բրիտանիայումմիակ մարդն է, ում թույլատրված է վարել մեքենա առանց վարորդական իրավունքի, նաեւ միակ մարդը, այգեգործներից բացի, ով կարող է մեքենայով անցնել Մեծ Վինձորյան պուրակի ծառուղով։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է